Թուրքիայում 177 ոստիկան է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել 177 ոստիկանի ձերբակալելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկաններին ձերբակալելու նպատակով համաժամանակյա գործողություններ են իրականացվել Թուրքիայի 25 նահանգում: Ձերբակալված ոստիկաններն օգտվել են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ից:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



