Թուրքիայի փոխվարչապետը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
«Գերմանիայում, այո, կա փախստականների խնդիր, սակայն այդ երկրում մենք այլ խնդիրներ ևս ունենք: Գերմանիան մի երկիր է, որը գրկաբաց է ընդունել Թուրքիայի գլխին պատուհաս դարձած ցանկացած ահաբեկչի: Հեղաշրջման վերջին փորձի կարևոր դերակատարները հյուրընկալվում են Գերմանիայում»,- հայտարարել է Քայնաքը: Նա ընդգծել է, որ որևէ տարբերություն չկա Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին Թուրքիային չհանձնող Գերմանիայի և ուղղաթիռով փախած թուրք զինվորներին թուրքական կողմին չհանձնող Հունաստանի միջև:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



