Թուրքիայի փոխվարչապետը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
«Գերմանիայում, այո, կա փախստականների խնդիր, սակայն այդ երկրում մենք այլ խնդիրներ ևս ունենք: Գերմանիան մի երկիր է, որը գրկաբաց է ընդունել Թուրքիայի գլխին պատուհաս դարձած ցանկացած ահաբեկչի: Հեղաշրջման վերջին փորձի կարևոր դերակատարները հյուրընկալվում են Գերմանիայում»,- հայտարարել է Քայնաքը: Նա ընդգծել է, որ որևէ տարբերություն չկա Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին Թուրքիային չհանձնող Գերմանիայի և ուղղաթիռով փախած թուրք զինվորներին թուրքական կողմին չհանձնող Հունաստանի միջև:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



