Թրամփը հորդորել Է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականության վրա
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնատվության արարողության ընթացքում հորդորել Է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Եկել Է ժամանակը թարմ հայացք նետելու արտաքին քաղաքականության, շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ «այս բարդ ժամանակներում» հնարավոր կլինի հասնել «խաղաղության եւ կայունության»: Նա նաեւ ընդունել Է, որ բոլոր «երկրներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց շահերը»:
Թրամփը նշել Է «գոյություն ունեցող դաշինքների ամրապնդման եւ Միացյալ Նահանգների կողմից նոր դաշինքների ստեղծման կարեւորությունը ամերիկյան ռազմավարական շահերի ընդլայնման եւ անվտանգության համար»:
Թրամփը վստահություն Է հայտնել, որ Թիլերսոնը Պետդեպարտամենտի աշխատանքի մեջ կմտցնի իր բացառիկ հմտությունները: Նա նաեւ նշել Է, որ «այս մարդը հարգանք Է վայելում աշխարհում, եւ այժմ սկսում Է իր ամենակարեւոր ճանապարհորդությունը»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



