Թրամփը հորդորել Է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդմնատվության արարողության ընթացքում հորդորել Է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Եկել Է ժամանակը թարմ հայացք նետելու արտաքին քաղաքականության, շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ «այս բարդ ժամանակներում» հնարավոր կլինի հասնել «խաղաղության եւ կայունության»: Նա նաեւ ընդունել Է, որ բոլոր «երկրներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց շահերը»:
Թրամփը նշել Է «գոյություն ունեցող դաշինքների ամրապնդման եւ Միացյալ Նահանգների կողմից նոր դաշինքների ստեղծման կարեւորությունը ամերիկյան ռազմավարական շահերի ընդլայնման եւ անվտանգության համար»:
Թրամփը վստահություն Է հայտնել, որ Թիլերսոնը Պետդեպարտամենտի աշխատանքի մեջ կմտցնի իր բացառիկ հմտությունները: Նա նաեւ նշել Է, որ «այս մարդը հարգանք Է վայելում աշխարհում, եւ այժմ սկսում Է իր ամենակարեւոր ճանապարհորդությունը»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



