ԱՄՆ-ի բանակի նախարարությունը Դակոտայում ձեռնամուխ է եղել նավթամուղի շինարարությանը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սփիերն ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինժեներական հրամանատարությանը ցուցում Է տվել ակտիվացնել Միսսուրի գետի տակով Dakota Access Pipeline նավթամուղի շինարարության ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ассошиэйтед Пресс գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Դակոտայի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Ջոն Հուվենին:
Հունվարի կեսերին Թրամփը հրամանագիր Է ստորագրել Keystone XL եւ Dakota Access Pipeline երկու նավթամուղների կառուցման նախագծի վերսկսման մասին, որոնց նախագծերը մեծ վեճեր Էին առաջացրել ամերիկյան հասարակության մեջ: Անդրադառնալով դրանցից առաջինին՝ նախագահը նշել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է կրկին բանակցություններ վարել որոշ պայմանների շուրջը:
Գործակալության տվյալներով՝ հնդկացիական ցեղերից մեկը, որը հանդես Է գալիս Հյուսիսային Դակոտայում նավթամուղի կառուցման դեմ, խոստացել Է դատարան գանգատ տալ ԱՄՆ-ի բանակի նախարարության որոշման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



