ԱՄՆ-ի բանակի նախարարությունը Դակոտայում ձեռնամուխ է եղել նավթամուղի շինարարությանը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սփիերն ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինժեներական հրամանատարությանը ցուցում Է տվել ակտիվացնել Միսսուրի գետի տակով Dakota Access Pipeline նավթամուղի շինարարության ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ассошиэйтед Пресс գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Դակոտայի նահանգից ԱՄՆ-ի սենատոր Ջոն Հուվենին:
Հունվարի կեսերին Թրամփը հրամանագիր Է ստորագրել Keystone XL եւ Dakota Access Pipeline երկու նավթամուղների կառուցման նախագծի վերսկսման մասին, որոնց նախագծերը մեծ վեճեր Էին առաջացրել ամերիկյան հասարակության մեջ: Անդրադառնալով դրանցից առաջինին՝ նախագահը նշել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է կրկին բանակցություններ վարել որոշ պայմանների շուրջը:
Գործակալության տվյալներով՝ հնդկացիական ցեղերից մեկը, որը հանդես Է գալիս Հյուսիսային Դակոտայում նավթամուղի կառուցման դեմ, խոստացել Է դատարան գանգատ տալ ԱՄՆ-ի բանակի նախարարության որոշման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



