Թրամփի քաղաքականության քննադատությամբ հուշագիրն ստորագրել են Պետդեպի 900 աշխատակիցներ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի շուրջ 900 աշխատակիցներ ստորագրել են ներքին հուշագիր, որում քննադատության Է ենթարկվում Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում Է ներգաղթյալների, ինչպես նաեւ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հաղորդել Է Reutres-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուր:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հավաստել Է, որ հուշագիրը հանձնվել Է ղեկավարությանը:
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել Է, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել Է. նրանք պետք Է «հաշտվեն կամ հեռանան»:
ԱՄՆ-ի Պետդեպի կայքի տվյալների համաձայն՝ այնտեղ աշխատում Է շուրջ 69 հազար մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



