Թրամփի քաղաքականության քննադատությամբ հուշագիրն ստորագրել են Պետդեպի 900 աշխատակիցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի շուրջ 900 աշխատակիցներ ստորագրել են ներքին հուշագիր, որում քննադատության Է ենթարկվում Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում Է ներգաղթյալների, ինչպես նաեւ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին այս մասին հաղորդել Է Reutres-ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ աղբյուր:
Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հավաստել Է, որ հուշագիրը հանձնվել Է ղեկավարությանը:
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել Է, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել Է. նրանք պետք Է «հաշտվեն կամ հեռանան»:
ԱՄՆ-ի Պետդեպի կայքի տվյալների համաձայն՝ այնտեղ աշխատում Է շուրջ 69 հազար մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



