Բեռլինում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապերի մեջ երեք կասկածյալների. Bild
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երեք ենթադրյալ իսլամիստներ, որոնք սերտ կապեր են ունեցել «Իսլմական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Բեռլինի դատախազությունը գործ Է հարուցել պետական անվտանգությանն սպառնացող հանցագործության նախապատրաստման կասկածանքով:
Գերմանիայում ահաբեկչական գործողության կատարման կոնկրետ պլանների մասին տեղեկատվություն չկա, նշել Է Bild-ը: Կասկածյալները, հրատարակության տվյալներով՝ հաճախ են եղել մայրաքաղաքի Մոաբիտի շրջանի աղոթարանում, ուր այցելում Էր թունիսցի Անիս Ամրին, որն անցյալ տարվա վերջին ահաբեկչական գործողություն կատարեց Բեռլինի Ծննդյան տոների շուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



