Բեռլինում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապերի մեջ երեք կասկածյալների. Bild
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երեք ենթադրյալ իսլամիստներ, որոնք սերտ կապեր են ունեցել «Իսլմական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ:
Բեռլինի դատախազությունը գործ Է հարուցել պետական անվտանգությանն սպառնացող հանցագործության նախապատրաստման կասկածանքով:
Գերմանիայում ահաբեկչական գործողության կատարման կոնկրետ պլանների մասին տեղեկատվություն չկա, նշել Է Bild-ը: Կասկածյալները, հրատարակության տվյալներով՝ հաճախ են եղել մայրաքաղաքի Մոաբիտի շրջանի աղոթարանում, ուր այցելում Էր թունիսցի Անիս Ամրին, որն անցյալ տարվա վերջին ահաբեկչական գործողություն կատարեց Բեռլինի Ծննդյան տոների շուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



