ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թրամփին չեղարկել ԱՄՆ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 31-ին հույս Է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Գլխավոր քարտուղարն ասել Է, թե ինքնը հուսով Է, որ դա տեղի կունենա «հնարավորինս շուտ»: Գուտերիշի համոզմամբ՝ սահմանված միջոցները հազիվ թե թույլ տան արդյունավետ կերպով ԱՄՆ-ը պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



