ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թրամփին չեղարկել ԱՄՆ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 31-ին հույս Է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Գլխավոր քարտուղարն ասել Է, թե ինքնը հուսով Է, որ դա տեղի կունենա «հնարավորինս շուտ»: Գուտերիշի համոզմամբ՝ սահմանված միջոցները հազիվ թե թույլ տան արդյունավետ կերպով ԱՄՆ-ը պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



