Պակիստանում ավտոբուսների բախման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 11 մարդ զոհվել եւ եւս 9-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս–արեւմտյան Մալաքանդ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրասպրոտային հատահարի հետեւանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Մալաքանդի կառավարական ներկայացուցչի տեղակալ Սայեդ Զաֆար Ալի Շահը հայտնել է, որ Շահիդ–Մորե տեղանքում բախվել եւ անդունդն են գլորվել երկու մարդատար ավտոբուսներ։ Վթարի պատճառը լեռնային նեղ ավտոճանապարհի վրա վարորդների ցուցաբերած անզգուշությունն է եղել։
11 մարդ, ներառյալ 5 կին եւ մեկ երեխա զոհվել են տեղում, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Չի բացառվում, որ վթարի զոհերի թիվը կաճի, քանի որ վիրավորներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



