Պակիստանում ավտոբուսների բախման հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 11 մարդ զոհվել եւ եւս 9-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս–արեւմտյան Մալաքանդ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրասպրոտային հատահարի հետեւանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Մալաքանդի կառավարական ներկայացուցչի տեղակալ Սայեդ Զաֆար Ալի Շահը հայտնել է, որ Շահիդ–Մորե տեղանքում բախվել եւ անդունդն են գլորվել երկու մարդատար ավտոբուսներ։ Վթարի պատճառը լեռնային նեղ ավտոճանապարհի վրա վարորդների ցուցաբերած անզգուշությունն է եղել։
11 մարդ, ներառյալ 5 կին եւ մեկ երեխա զոհվել են տեղում, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Չի բացառվում, որ վթարի զոհերի թիվը կաճի, քանի որ վիրավորներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



