Շվարցենեգերը խելահեղություն Է համարել ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագրերը
МЕЖДУНАРОДНОЕԴերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի սահմանափակմանն ուղղված հրամանագրերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հոլիվուդի աստղի խոսքը հունվարի 30-ին հրապարակել Է The Hill թերթը:
«Դա խելահեղություն Է, եւ մենք բոլորս հիմար վիճակում հայտնվեցինք, երբ Սպիտակ տունն, այդքան թույլ պատրաստված լինելով, այդօրինակ հրամանագրեր ընդունեց»,-ասել Է նա: «Կարծում եմ՝ նրանք շտապել են այդ հարցում: Կան նույն այդ նպատակներին հասնելու բազմաթիվ այլ ուղիներ»,-նշել Է դերասանը, հավելելով, որ հրամանագրերի գլխավոր խնդիրն այն Է, որ դրանք թերամշակված են: Նա այն կարծիքին Է, որ ավելի ճիշտ կլիներ դրանք նախ տալ իրավաբանների մանրակրկիտ ուսումնասիրմանը:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
В приграничных сёлах Армении закрывают школы
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



