Շվարցենեգերը խելահեղություն Է համարել ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագրերը
INTERNATIONAL NEWSԴերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի սահմանափակմանն ուղղված հրամանագրերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հոլիվուդի աստղի խոսքը հունվարի 30-ին հրապարակել Է The Hill թերթը:
«Դա խելահեղություն Է, եւ մենք բոլորս հիմար վիճակում հայտնվեցինք, երբ Սպիտակ տունն, այդքան թույլ պատրաստված լինելով, այդօրինակ հրամանագրեր ընդունեց»,-ասել Է նա: «Կարծում եմ՝ նրանք շտապել են այդ հարցում: Կան նույն այդ նպատակներին հասնելու բազմաթիվ այլ ուղիներ»,-նշել Է դերասանը, հավելելով, որ հրամանագրերի գլխավոր խնդիրն այն Է, որ դրանք թերամշակված են: Նա այն կարծիքին Է, որ ավելի ճիշտ կլիներ դրանք նախ տալ իրավաբանների մանրակրկիտ ուսումնասիրմանը:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



