Աշխարհում 74 մլն երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել. ՄԱԿ
ОБЩЕСТВО Աշխարհում 74 մլն երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել, բախվում են բռնությունների ու խտրականության, ինչպես նաեւ փախստական են դառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի՝ Նյու Յորքում բացված երիտասարդական համաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում:
«Աշխարհում 74 մլն երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել: Զինված հակամարտությունները ցնցում են ընտանիքները եւ ստիպում ռեկորդային թվով երիտասարդների լքել իրենց տները: Նույնիսկ այնտեղ, որտեղ խաղաղություն Է տիրում, երիտասարդությունը տուժում Է բռնություններից ու խտրականությունից»,-ասել Է նա:
Գուտերիշի խոսքով՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող համաժողովի մասնակիցները ցույց տվեցին, որ իրենց մտահոգում են մարդկության հիմնախնդիրները՝ աղքատությունը, գործազրկությունը, կլիմայի փոփոխումը, անհավասարությունը, անարդարությունը:
Երիտասարդական համաժողովն ամեն տարի անցկացվում Է 2012 թվականից, որի ընթացքում քննարկվում են սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր: Այս տարի դրան մասնակցում Է շուրջ 700 մարդ: Համաժողովի շրջանակներում տեղի կունենա Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնի շնորհանդեսը, որը հոկտեմբերի 14-ից մինչեւ 22-ն անցկացվելու Է Ռուսաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



