Աշխարհում 74 մլն երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել. ՄԱԿ
SOCIETY Աշխարհում 74 մլն երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել, բախվում են բռնությունների ու խտրականության, ինչպես նաեւ փախստական են դառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի՝ Նյու Յորքում բացված երիտասարդական համաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում:
«Աշխարհում 74 մլն երիտասարդներ չեն կարողանում աշխատանք գտնել: Զինված հակամարտությունները ցնցում են ընտանիքները եւ ստիպում ռեկորդային թվով երիտասարդների լքել իրենց տները: Նույնիսկ այնտեղ, որտեղ խաղաղություն Է տիրում, երիտասարդությունը տուժում Է բռնություններից ու խտրականությունից»,-ասել Է նա:
Գուտերիշի խոսքով՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող համաժողովի մասնակիցները ցույց տվեցին, որ իրենց մտահոգում են մարդկության հիմնախնդիրները՝ աղքատությունը, գործազրկությունը, կլիմայի փոփոխումը, անհավասարությունը, անարդարությունը:
Երիտասարդական համաժողովն ամեն տարի անցկացվում Է 2012 թվականից, որի ընթացքում քննարկվում են սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր: Այս տարի դրան մասնակցում Է շուրջ 700 մարդ: Համաժողովի շրջանակներում տեղի կունենա Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնի շնորհանդեսը, որը հոկտեմբերի 14-ից մինչեւ 22-ն անցկացվելու Է Ռուսաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



