Քննիչների հետ Ֆիյոնի զրույցը տեւել Է շուրջ հինգ ժամ
ОБЩЕСТВО«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի զրույցը քննիչների հետ հունվարի 30-ին տեւել Է շուրջ հինգ ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել Է քաղաքական գործչի փաստաբան Անտոնեն Լեւինը:
«Զրույցը տեւել Է շուրջ հինգ ժամ: Վկայություններ են տրամադրվել Պենելոպա Ֆիյոնի՝ որպես իր ամուսնու օգնականի աշխատանքի վերաբերյալ,-նշել Է փաստաբանը BFM TV հեռուստաալիքի եթերում:-Ե՛վ Ֆրանսուա Ֆիյոնը, ե՛ւ նրա կինը գոհ Էին, որ կարողացան հանդիպել քննիչների հետ, ինչը նրանք պնդում Էին հենց սկզբից, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը»: «Մենք ցանկանում ենք, որ հետաքննությունն առաջ ընթանա, եւ պատրաստ ենք, եթե պահանջվի, տրամադրել այն բանի նոր վկայություններ, որ Պենելոպա Ֆիյոնն իրոք օգտակար աշխատանք Է կատարել՝ լինելով իր ամուսնու օգնականը Ազգայ ին ժողովում»,-հավելել Է նա:
Հունվարի 30-ի ցերեկը Ֆրանսուա Ֆիյոնը տիկնոջ հետ միասին եկել Էին դատախազություն՝ ցուցմունքներ տալու իբրեւ վկաներ: Դա քաղաքական գործչի առաջին հանդիպումն Էր քննիչների հետ այն սկանդալային գործի նախնական հետաքննության շրջանակներում, որը տեղական ԶԼՄ-ներն անվանել են «Պենելոպագեյթ»:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ Է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն Է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»:
Սկանդալը բորբոքվել Է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



