Քննիչների հետ Ֆիյոնի զրույցը տեւել Է շուրջ հինգ ժամ
SOCIETY«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի զրույցը քննիչների հետ հունվարի 30-ին տեւել Է շուրջ հինգ ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել Է քաղաքական գործչի փաստաբան Անտոնեն Լեւինը:
«Զրույցը տեւել Է շուրջ հինգ ժամ: Վկայություններ են տրամադրվել Պենելոպա Ֆիյոնի՝ որպես իր ամուսնու օգնականի աշխատանքի վերաբերյալ,-նշել Է փաստաբանը BFM TV հեռուստաալիքի եթերում:-Ե՛վ Ֆրանսուա Ֆիյոնը, ե՛ւ նրա կինը գոհ Էին, որ կարողացան հանդիպել քննիչների հետ, ինչը նրանք պնդում Էին հենց սկզբից, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը»: «Մենք ցանկանում ենք, որ հետաքննությունն առաջ ընթանա, եւ պատրաստ ենք, եթե պահանջվի, տրամադրել այն բանի նոր վկայություններ, որ Պենելոպա Ֆիյոնն իրոք օգտակար աշխատանք Է կատարել՝ լինելով իր ամուսնու օգնականը Ազգայ ին ժողովում»,-հավելել Է նա:
Հունվարի 30-ի ցերեկը Ֆրանսուա Ֆիյոնը տիկնոջ հետ միասին եկել Էին դատախազություն՝ ցուցմունքներ տալու իբրեւ վկաներ: Դա քաղաքական գործչի առաջին հանդիպումն Էր քննիչների հետ այն սկանդալային գործի նախնական հետաքննության շրջանակներում, որը տեղական ԶԼՄ-ներն անվանել են «Պենելոպագեյթ»:
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ Է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն Է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»:
Սկանդալը բորբոքվել Է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



