Սաուդյան Արաբիան հավանություն է տվել Սիրիայում եւ Եմենում անվտանգության գոտիների ստեղծմանը
МЕЖДУНАРОДНОЕ Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո հավանություն Է տվել Սիրիայում եւ Եմենում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վրայակոչելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունը:
Տեքստում նաեւ ասված Է, որ կողմերը պայմանավորվել են ամրապնդել Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» զինյալների ազդեցության տարածմանը հակազդելու համատեղ ջանքերը:
Վաշինգտոնը եւ Էր Ռիադը համաձայնել են, որ անհրաժետ Է դիմակայել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործողություններին»: Սաուդյան զանգվածային լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնել են, որ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները քննարկել են երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները, եւ որ Էր Ռիադը համաձայնել Է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ ըստ որում չհիշատակելով Եմենը: Զրույցը շարունակվել Է ավելի քան մեկ ժամ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



