Սաուդյան Արաբիան հավանություն է տվել Սիրիայում եւ Եմենում անվտանգության գոտիների ստեղծմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո հավանություն Է տվել Սիրիայում եւ Եմենում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վրայակոչելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունը:
Տեքստում նաեւ ասված Է, որ կողմերը պայմանավորվել են ամրապնդել Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» զինյալների ազդեցության տարածմանը հակազդելու համատեղ ջանքերը:
Վաշինգտոնը եւ Էր Ռիադը համաձայնել են, որ անհրաժետ Է դիմակայել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործողություններին»: Սաուդյան զանգվածային լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնել են, որ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները քննարկել են երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները, եւ որ Էր Ռիադը համաձայնել Է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ ըստ որում չհիշատակելով Եմենը: Զրույցը շարունակվել Է ավելի քան մեկ ժամ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



