Վանում 85-ամյա ծերունին ու իր 46-ամյա կինը երկվորյակ են ունեցել
ОБЩЕСТВОՎանում 85-ամյա Աբդուլլահ Սևինջն ու իր երկրորդ կինը՝ 46-ամյա Միհրինազ Սևինջը, երկվորյակ են ունեցել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Չնայած տարիքին՝ նա կնոջն օգնում է որդիներին պահելու հարցում:
«Սա ինձ համար անակնկալ եղավ: Նյութական որոշակի դժվարություններ ունենք, սակայն ինձ համար կարևորը երեխաներիս առողջ մեծանալն է: Այժմ իմ երկու կանանցից ընդհանուր առմամբ 15 երեխա ունեմ»,-ասել է նա:
Երեխաները ծնվել են 20 օր առաջ:
Աբդուլլահի 10 երեխաների մայրը՝ Հանիֆե Սևինջը, մահացել է 15 տարի առաջ: Դրանից հետո նա ամուսնացել է իրենից 39 տարի փոքր Միհրինազ Սևինջի հետ և 15 տարվա ընթացքում 2 տղա և մեկ աղջիկ ունեցել:
Մոտ 9 տարի երեխա չունեցած Աբդուլլահն ու Միհրինազը որոշել են դարձյալ երեխա ունենալ:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



