Վանում 85-ամյա ծերունին ու իր 46-ամյա կինը երկվորյակ են ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանում 85-ամյա Աբդուլլահ Սևինջն ու իր երկրորդ կինը՝ 46-ամյա Միհրինազ Սևինջը, երկվորյակ են ունեցել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Չնայած տարիքին՝ նա կնոջն օգնում է որդիներին պահելու հարցում:
«Սա ինձ համար անակնկալ եղավ: Նյութական որոշակի դժվարություններ ունենք, սակայն ինձ համար կարևորը երեխաներիս առողջ մեծանալն է: Այժմ իմ երկու կանանցից ընդհանուր առմամբ 15 երեխա ունեմ»,-ասել է նա:
Երեխաները ծնվել են 20 օր առաջ:
Աբդուլլահի 10 երեխաների մայրը՝ Հանիֆե Սևինջը, մահացել է 15 տարի առաջ: Դրանից հետո նա ամուսնացել է իրենից 39 տարի փոքր Միհրինազ Սևինջի հետ և 15 տարվա ընթացքում 2 տղա և մեկ աղջիկ ունեցել:
Մոտ 9 տարի երեխա չունեցած Աբդուլլահն ու Միհրինազը որոշել են դարձյալ երեխա ունենալ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



