Ավելի քան 860 հազար մարդ է պաշտպանել Մեծ Բրիտանիա Թրամփի պետական այցը թույլ չտալու հանրագիրը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում Միացյալ Թագավորություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը թույլ չտալու մասին առցանց-հանրագիրը սրընթաց կերպով մոտենում Է մեկ միլիոն ստորագրության հասնելուն: Այս պահին կոլեկտիվ խնդրագրի տակ ստորագրել Է ավելի քան 860 հազար բրիտանացի, տեղեկացնում Է &l aquo;Արմենպրես»-ը:
«Թույլ չտալ Դոնալդ Թրամփի պետական այցը Միացյալ Թագավորություն» վերտառությամբ հանրագիրն ավելի վաղ զետեղել Է ոմն Գրեմ Գեսթ: Արդեն մի քանի ժամ անց այն հավաքել Է 100 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ Է օրենսդիր մարմնի կողմից հանրագրի պաշտոնական քննարկման համար: Դրա կողմնակիցների թիվը շարունակում Է աճել:
Խնդրագրի տեքստում նշված Է, որ «Դոնալդ Թրամփին պետք Է թույլ տրվի մուտքը Մեծ Բրիտանիա որպես ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար, սակայն նա չպետք Է հրավիրվի պաշտոնական պետական այցով»:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



