Ավելի քան 860 հազար մարդ է պաշտպանել Մեծ Բրիտանիա Թրամփի պետական այցը թույլ չտալու հանրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում Միացյալ Թագավորություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը թույլ չտալու մասին առցանց-հանրագիրը սրընթաց կերպով մոտենում Է մեկ միլիոն ստորագրության հասնելուն: Այս պահին կոլեկտիվ խնդրագրի տակ ստորագրել Է ավելի քան 860 հազար բրիտանացի, տեղեկացնում Է &l aquo;Արմենպրես»-ը:
«Թույլ չտալ Դոնալդ Թրամփի պետական այցը Միացյալ Թագավորություն» վերտառությամբ հանրագիրն ավելի վաղ զետեղել Է ոմն Գրեմ Գեսթ: Արդեն մի քանի ժամ անց այն հավաքել Է 100 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ Է օրենսդիր մարմնի կողմից հանրագրի պաշտոնական քննարկման համար: Դրա կողմնակիցների թիվը շարունակում Է աճել:
Խնդրագրի տեքստում նշված Է, որ «Դոնալդ Թրամփին պետք Է թույլ տրվի մուտքը Մեծ Բրիտանիա որպես ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար, սակայն նա չպետք Է հրավիրվի պաշտոնական պետական այցով»:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



