Ֆրանսիայում սոցիալիստ Բենուա Ամոնը դարձել է նախագահական ընտրությունների թեկնածու
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի սոցիալիստական կուսակցության՝ երկրի նախագահի թեկնածու ընտրելու շուրջ անցկացված նախնական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել Է Բենուա Ամոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնապես հայտնել են քվեարկության կազմակերպիչները: Ընտրությունների արդյունքները արդ են տարածել են ֆրանսիական եւ եվրոպական ԶԼՄ-ները:
«Բենուա Ամոնի օգտին ձայն Է տվել ընտրողների 58,65 տոկոսը, Մանուել Վալսի օգտին՝ 41,35 տոկոսը»,- հունվարի 29-ի երեկոյան հայտարարել Է սոցիալիստների նախնական ընտրությունների անցկացման բարձրագույն մարմնի նախագահ Տոմա Կլեյը:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop խմբի հաշվումների համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցել են մոտավորապես 2 մլն ընտրողներ:
2011 թվականին սոցիալիստների նախնական ընտրություններին մասնակցել Էր 2,8 մլն ընտրող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



