Ֆրանսիայում սոցիալիստ Բենուա Ամոնը դարձել է նախագահական ընտրությունների թեկնածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի սոցիալիստական կուսակցության՝ երկրի նախագահի թեկնածու ընտրելու շուրջ անցկացված նախնական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել Է Բենուա Ամոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնապես հայտնել են քվեարկության կազմակերպիչները: Ընտրությունների արդյունքները արդ են տարածել են ֆրանսիական եւ եվրոպական ԶԼՄ-ները:
«Բենուա Ամոնի օգտին ձայն Է տվել ընտրողների 58,65 տոկոսը, Մանուել Վալսի օգտին՝ 41,35 տոկոսը»,- հունվարի 29-ի երեկոյան հայտարարել Է սոցիալիստների նախնական ընտրությունների անցկացման բարձրագույն մարմնի նախագահ Տոմա Կլեյը:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop խմբի հաշվումների համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցել են մոտավորապես 2 մլն ընտրողներ:
2011 թվականին սոցիալիստների նախնական ընտրություններին մասնակցել Էր 2,8 մլն ընտրող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



