Ֆրանսիան չի լինի որևէ երկրի վասալ. Ֆիյոն
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախկին վարչապետ, «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ելույթ է ունեցել հօգուտ Ֆրանսիայի կողմից ինքնուրույն կուրսի անցկացման։
Ֆրանսիան պետք է լինի անկախ և ինքնիշխան՝ հայտարարել է նա Փարիզում նախընտրական հանրահավաքի 15 հազար մասնակիցների առջև։
«Այժմ առաջ է եկել պարոն Թրամփի Ամերիկան, ով, կարծես թե, մտադիր է ստիպել ենթարկվել ցանկացածին, ով չի ցանկանում հետևել իր շահերին։ Ամերիկացիները մեր բարեկամներն են, մեր դաշնակիցները, սակայն Ֆրանսիան երբեք չի եղել և չի դառնա որևէ երկրի վասալ»,-ընդգծել է Ֆիյոնը։
«Ժամանակն է, որ Եվրոպան արթնանա և դառնա հզոր ուժ՝ անկախ և ինքնիշխան»,-ասել է նա։
«Դուք կլինեք ազգային վերակառուցման համար իմ պայքարի առաջին շարքերում»,-խոստացել է Ֆիյոնն իր կողմնակիցներին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



