Ֆրանսիան չի լինի որևէ երկրի վասալ. Ֆիյոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին վարչապետ, «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ելույթ է ունեցել հօգուտ Ֆրանսիայի կողմից ինքնուրույն կուրսի անցկացման։
Ֆրանսիան պետք է լինի անկախ և ինքնիշխան՝ հայտարարել է նա Փարիզում նախընտրական հանրահավաքի 15 հազար մասնակիցների առջև։
«Այժմ առաջ է եկել պարոն Թրամփի Ամերիկան, ով, կարծես թե, մտադիր է ստիպել ենթարկվել ցանկացածին, ով չի ցանկանում հետևել իր շահերին։ Ամերիկացիները մեր բարեկամներն են, մեր դաշնակիցները, սակայն Ֆրանսիան երբեք չի եղել և չի դառնա որևէ երկրի վասալ»,-ընդգծել է Ֆիյոնը։
«Ժամանակն է, որ Եվրոպան արթնանա և դառնա հզոր ուժ՝ անկախ և ինքնիշխան»,-ասել է նա։
«Դուք կլինեք ազգային վերակառուցման համար իմ պայքարի առաջին շարքերում»,-խոստացել է Ֆիյոնն իր կողմնակիցներին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



