Մոսկովյան մետրոյում կինը երեխայի հետ նետվել է գնացքի տակ
ОБЩЕСТВОՄոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է այն կինը, որն իր անչափահաս դստեր հետ միասին նետվել էր գնացքի տակ մետրոյի «Մոլոդյոժնայա» կայարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բժշկական շրջանակներում գործակալությանը պատմել են, որ աղջիկը ծանր վիճակում է։ «Տուծած կնոջն ու նրա երեխային ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրանց շտապ վիրահատել են։ Գիշերը կինը մահացել է»,-նշել է աղբյուրը։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 28-ին։ 1974 թ․ ծնված կնոջ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ մանկահասակ երեխայի վրա մահափորձի համար։
Քննության վարկածով, մայրը բռնել է 2006 թ․ ծնված աղջկա ուսերից ու նետվել մոտեցող գնացքի տակ։ Գնացքը արագ արգելակել է, որից հետո տուժածներին հանել են գծերի վրայից ու հոսպիտալացրել։ Աղջիկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու կոմայի մեջ ընկել։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае
5
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц



