Մոսկովյան մետրոյում կինը երեխայի հետ նետվել է գնացքի տակ
SOCIETYՄոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է այն կինը, որն իր անչափահաս դստեր հետ միասին նետվել էր գնացքի տակ մետրոյի «Մոլոդյոժնայա» կայարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բժշկական շրջանակներում գործակալությանը պատմել են, որ աղջիկը ծանր վիճակում է։ «Տուծած կնոջն ու նրա երեխային ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրանց շտապ վիրահատել են։ Գիշերը կինը մահացել է»,-նշել է աղբյուրը։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 28-ին։ 1974 թ․ ծնված կնոջ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ մանկահասակ երեխայի վրա մահափորձի համար։
Քննության վարկածով, մայրը բռնել է 2006 թ․ ծնված աղջկա ուսերից ու նետվել մոտեցող գնացքի տակ։ Գնացքը արագ արգելակել է, որից հետո տուժածներին հանել են գծերի վրայից ու հոսպիտալացրել։ Աղջիկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու կոմայի մեջ ընկել։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



