Մերկելն ու Թրամփը քննարկել են Ռուսաստանը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թրամփի պաշտոնակալությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր Twitter–ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։ Զրույցը շարունակվել է 45 րոպե, հայտնում է DW–ն։
Մերկելի ու Թրամփի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Մերձավոր արեւելքում, նաեւ հարաբերությունները Ռուսաստանի հետ ու հակամարտությունը Ուկրաինայում։ Շեշտվել է ՆԱՏՕ-ի դերը խաղաղություն ու կայունություն պահպանելու հարցում։ Բացի դրանից Մերկելը ԱՄՆ նախագահին հրավիրել է G20 գագաթնաժողովին, որը 2017-ի հուլիսին կանցնի Համբուրգում։ ԱՄՆ առաջնորդը, իր հերթին մոտ ժամանակներս կանցլերին սպասում է Վաշինգթոնում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



