Մերկելն ու Թրամփը քննարկել են Ռուսաստանը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թրամփի պաշտոնակալությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր Twitter–ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։ Զրույցը շարունակվել է 45 րոպե, հայտնում է DW–ն։
Մերկելի ու Թրամփի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Մերձավոր արեւելքում, նաեւ հարաբերությունները Ռուսաստանի հետ ու հակամարտությունը Ուկրաինայում։ Շեշտվել է ՆԱՏՕ-ի դերը խաղաղություն ու կայունություն պահպանելու հարցում։ Բացի դրանից Մերկելը ԱՄՆ նախագահին հրավիրել է G20 գագաթնաժողովին, որը 2017-ի հուլիսին կանցնի Համբուրգում։ ԱՄՆ առաջնորդը, իր հերթին մոտ ժամանակներս կանցլերին սպասում է Վաշինգթոնում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



