Լոնդոնում անզեն տղամարդը հետ է մղել նունչակիներով կողոպտիչների հարձակումը
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Լոնդոնի բնակիչը հետ է մղել 2 կողոպտիչների հարձակումը, որոնք փորձել են առեւանգել նրա մոտոցիկլետը, ի դեպ՝ չարագործներից մեկը նունչակիով էր զինված, հայտնում է Daily Mirror-ը:
Հոլովակում հանցագործներից մեկը փորձում է գործարկել մոտոցիկլետը, իսկ նրա հանցակիցը հարձակվում է 46-ամյա տղամարդու վրա՝ թափահարելով նունչակիները:
Սակայն մի քանի վայրկյան հետո հարձակման զոհին հաջողվում է հակահարձակման անցնել եւ նունչակին խլել: Երբ տղամարդուն օգնության է եկել նրա հարեւանը, հանցագործները փախել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ մոտոցիկլետն անմիջապես առեւանգելուն խոչընդոտել է լավ փականը՝ նշելով, որ եթե դրա տերը որպես փական չօգտագործեր ծանր շղթան, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում կառեւանգեին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



