Լոնդոնում անզեն տղամարդը հետ է մղել նունչակիներով կողոպտիչների հարձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Լոնդոնի բնակիչը հետ է մղել 2 կողոպտիչների հարձակումը, որոնք փորձել են առեւանգել նրա մոտոցիկլետը, ի դեպ՝ չարագործներից մեկը նունչակիով էր զինված, հայտնում է Daily Mirror-ը:
Հոլովակում հանցագործներից մեկը փորձում է գործարկել մոտոցիկլետը, իսկ նրա հանցակիցը հարձակվում է 46-ամյա տղամարդու վրա՝ թափահարելով նունչակիները:
Սակայն մի քանի վայրկյան հետո հարձակման զոհին հաջողվում է հակահարձակման անցնել եւ նունչակին խլել: Երբ տղամարդուն օգնության է եկել նրա հարեւանը, հանցագործները փախել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ մոտոցիկլետն անմիջապես առեւանգելուն խոչընդոտել է լավ փականը՝ նշելով, որ եթե դրա տերը որպես փական չօգտագործեր ծանր շղթան, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում կառեւանգեին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



