Գեղարքունիքի մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում գրանցված ձյան տեղումները եւ բուքը դժվարանցանելի վիճակ են ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 28-ի կեսօրի դրությամբ սաստիկ բքերի հետեւանքով անանցանելի են մնում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում եւ մարզ ային նշանակության որոշ ճանապարհներ՝ Վարդենիսի տարածաշրջանում: Մնացած ուղղություններում ճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ձյան տեղումները կազմել են 15-30 սանտիմետր, իսկ չհանդարտվող բքերի պայմաններում ճանապարհները դառնում են դժվարանցանելի: Ճանապարհաշինարարները ձգտում են ապահովել ճանապարհների անցանելիությունը, մինչեւ որ բքերի ու տեղումների դադարից հետո կարողանան ամբողջությամբ դրանք մաքրել ձյան կուտակումներից: Հունվարի 28-ի հետկեսօրին փակ են մնում Վարդենյաց լեռնանցքը եւ Վարդենիսի տարածքի մարզային նշանակության մի շարք ճանապարհներ: Օրվա ընթացքում փակվել էին Սեւան-Զովաբեր, Գավառ-Ծաղկաշեն, Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային ճանապարհները, որոնց անցանել իության ապահովման աշխատանքները մոտենում են ավարտին: Գործի են դրված տեխնիկական բոլոր միջոցները: Գլխավոր մայրուղիներում անցանելիությունը հիմնականում ապահովվում է»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



