Գեղարքունիքի մարզում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան
SOCIETYԳեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում գրանցված ձյան տեղումները եւ բուքը դժվարանցանելի վիճակ են ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հունվարի 28-ի կեսօրի դրությամբ սաստիկ բքերի հետեւանքով անանցանելի են մնում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը Վարդենյաց լեռնանցքում եւ մարզ ային նշանակության որոշ ճանապարհներ՝ Վարդենիսի տարածաշրջանում: Մնացած ուղղություններում ճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ձյան տեղումները կազմել են 15-30 սանտիմետր, իսկ չհանդարտվող բքերի պայմաններում ճանապարհները դառնում են դժվարանցանելի: Ճանապարհաշինարարները ձգտում են ապահովել ճանապարհների անցանելիությունը, մինչեւ որ բքերի ու տեղումների դադարից հետո կարողանան ամբողջությամբ դրանք մաքրել ձյան կուտակումներից: Հունվարի 28-ի հետկեսօրին փակ են մնում Վարդենյաց լեռնանցքը եւ Վարդենիսի տարածքի մարզային նշանակության մի շարք ճանապարհներ: Օրվա ընթացքում փակվել էին Սեւան-Զովաբեր, Գավառ-Ծաղկաշեն, Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային ճանապարհները, որոնց անցանել իության ապահովման աշխատանքները մոտենում են ավարտին: Գործի են դրված տեխնիկական բոլոր միջոցները: Գլխավոր մայրուղիներում անցանելիությունը հիմնականում ապահովվում է»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



