Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները: Հունիսի 10-ին նա ստորագրել է համապատասխան հրամանագիր և տեղեկացրել այդ մասին ԱՄՆ Կոնգրեսին, հայտնում է vesti.ru-ն:
Կոնգրեսի անդամներին ուղարկված ծանուցման մեջ Օբաման դա կապել է այն հանգամանքի հետ, որ Բելառուսում կառավարության որոշ անդամների և այլ անձանց քաղաքականությունը խափանում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները: Այդ ամենը, ԱՄՆ նախագահի խոսքով, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:
Առաջին անգամ Բելառուսի դեմ պատժամիջոցների հրամանագիրը ստորագրվել է 2006 թ-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



