Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները: Հունիսի 10-ին նա ստորագրել է համապատասխան հրամանագիր և տեղեկացրել այդ մասին ԱՄՆ Կոնգրեսին, հայտնում է vesti.ru-ն:
Կոնգրեսի անդամներին ուղարկված ծանուցման մեջ Օբաման դա կապել է այն հանգամանքի հետ, որ Բելառուսում կառավարության որոշ անդամների և այլ անձանց քաղաքականությունը խափանում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները: Այդ ամենը, ԱՄՆ նախագահի խոսքով, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:
Առաջին անգամ Բելառուսի դեմ պատժամիջոցների հրամանագիրը ստորագրվել է 2006 թ-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



