Բարձրաստիճան շուրջ 40 թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:
Պարբերականի տվյալներով` խոսքը մեծամասամբ բարձրաստիճան սպայակազմի մասին է: Ներգաղթի ու փախստականների հարցերով դաշնային վարչությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել են, որ նրանց գործերը քննվելու են սովորական կարգով:
«Անկասկած, մենք չենք կարող այդ զինվորականներին ուղարկել հետ` Թուրքիա: Նրանց այնտեղ անմիջապես կբանտարկեն»,- Spiegel-ին ասել է Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) ներկայացուցիչ Շտեֆան Մայերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



