Բարձրաստիճան շուրջ 40 թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:
Պարբերականի տվյալներով` խոսքը մեծամասամբ բարձրաստիճան սպայակազմի մասին է: Ներգաղթի ու փախստականների հարցերով դաշնային վարչությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել են, որ նրանց գործերը քննվելու են սովորական կարգով:
«Անկասկած, մենք չենք կարող այդ զինվորականներին ուղարկել հետ` Թուրքիա: Նրանց այնտեղ անմիջապես կբանտարկեն»,- Spiegel-ին ասել է Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) ներկայացուցիչ Շտեֆան Մայերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



