Նեպալում կինը հազարավոր աղջիկների ազատել է սեռական ստրկությունից
МЕЖДУНАРОДНОЕՆեպալցի կինը պարգեւատրվել է ավելի քան տասը հազար աղջիկների սեռական ստրկությունից ազատելու համար, հայտնում է Reuters–ը։
Նշվում է, որ 67–ամյա Անուրադհա Քոյրալան արժանացել է Պադմա Շրիի՝ «Հնդկաստանի ամենահեղինակավոր մրցանակի»։ Հանդիսավոր արարողությունը կկայանա մարտ–ապրիլին։
«Նա սեռական ստրկությունից փրկել է ավելի քան 12 հազար զոհերի եւ կանխել է ավելի քան 45 հազար կանանց ու աղջիկների վաճառքը»,– ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Քոյրալայի խոստովանությամբ, իր գործունեության շարժառիթը զոհերի ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներն են։ «Դա այնքան ծանր է, որ չեմ կարող անտարբեր մնալ», ասել է նա։
Աշխարհում ստրկության զոհերի 40 տոկոսը Հնդկաստանից են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



