Նեպալում կինը հազարավոր աղջիկների ազատել է սեռական ստրկությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆեպալցի կինը պարգեւատրվել է ավելի քան տասը հազար աղջիկների սեռական ստրկությունից ազատելու համար, հայտնում է Reuters–ը։
Նշվում է, որ 67–ամյա Անուրադհա Քոյրալան արժանացել է Պադմա Շրիի՝ «Հնդկաստանի ամենահեղինակավոր մրցանակի»։ Հանդիսավոր արարողությունը կկայանա մարտ–ապրիլին։
«Նա սեռական ստրկությունից փրկել է ավելի քան 12 հազար զոհերի եւ կանխել է ավելի քան 45 հազար կանանց ու աղջիկների վաճառքը»,– ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Քոյրալայի խոստովանությամբ, իր գործունեության շարժառիթը զոհերի ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներն են։ «Դա այնքան ծանր է, որ չեմ կարող անտարբեր մնալ», ասել է նա։
Աշխարհում ստրկության զոհերի 40 տոկոսը Հնդկաստանից են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



