ՄԱԿ-ը նախազգուշացրել Է Եմենին սպառնացող աննախադեպ սովի մասին
МЕЖДУНАРОДНОЕ Եմենում շարունակվող զինված հակամարտությունն սպառնում Է դառնալ արդի աշխարհում իր ծավալներով խոշորագույն սովի պատճառ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգող Սթիվեն Օ՛Բրայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ նա ընդգծել Է, որ Եմենի շուրջ 10 մլն բնակիչներ սննդամթերքի անբավարարություն ունեն, նրանցից շատերը հայտնվել են սովամահության եզրին: Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել Է, որ կարիքավորների թվում 2,2 մլն երեխաներ կան:
«Հումանիտար իրադրությունը Եմենում վատթարանում Է: Դիտվում Է զինված հակամարտության սաստկացում: Երկրում շարունակվում են ամենօրյա օդային ռմբակոծությունները եւ զինված բախումները: Վերջին շաբաթվա ընթացքում մենք հաղորդագրություններ ենք ստացել 365 միջադեպերի մասին»,-հայտնել Է Օ՛Բրայենը:
2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում չի դադարում դիմակայությունը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող երկրի իշխանությունների եւ շիա խռովարարների (հուսիների) միջեւ:
Սթիվեն Օ՛Բրայենի խոսքով՝ Եմենի հակամարտության հետեւանքով սպանվել Է 7 հազար 469 մարդ: Եվս ավելի քան 40 հազար բնակիչներ վերքեր են ստացել:
ՄԱԿ-ը կողմերին հաշտության կոչ Է անում, որպեսզի բնակչությանը հումանիտար օգնություն հասցվի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



