ՄԱԿ-ը նախազգուշացրել Է Եմենին սպառնացող աննախադեպ սովի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Եմենում շարունակվող զինված հակամարտությունն սպառնում Է դառնալ արդի աշխարհում իր ծավալներով խոշորագույն սովի պատճառ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի արտակարգ օգնության համակարգող Սթիվեն Օ՛Բրայենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ նա ընդգծել Է, որ Եմենի շուրջ 10 մլն բնակիչներ սննդամթերքի անբավարարություն ունեն, նրանցից շատերը հայտնվել են սովամահության եզրին: Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել Է, որ կարիքավորների թվում 2,2 մլն երեխաներ կան:
«Հումանիտար իրադրությունը Եմենում վատթարանում Է: Դիտվում Է զինված հակամարտության սաստկացում: Երկրում շարունակվում են ամենօրյա օդային ռմբակոծությունները եւ զինված բախումները: Վերջին շաբաթվա ընթացքում մենք հաղորդագրություններ ենք ստացել 365 միջադեպերի մասին»,-հայտնել Է Օ՛Բրայենը:
2014 թվականի օգոստոսից ի վեր Եմենում չի դադարում դիմակայությունը Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող երկրի իշխանությունների եւ շիա խռովարարների (հուսիների) միջեւ:
Սթիվեն Օ՛Բրայենի խոսքով՝ Եմենի հակամարտության հետեւանքով սպանվել Է 7 հազար 469 մարդ: Եվս ավելի քան 40 հազար բնակիչներ վերքեր են ստացել:
ՄԱԿ-ը կողմերին հաշտության կոչ Է անում, որպեսզի բնակչությանը հումանիտար օգնություն հասցվի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



