Հայաստանում աշխատողների միայն 5%–ն է վերապատրաստում ստացել
ОБЩЕСТВОԳործատուի միջոցների հաշվին աշխատողների մասնագիտական ուսուցման վերաբերյալ տեղեկատվությունը հիմնված է ՀՀ ԱՎԾ մշտադիտարկման մեջ ընդգրկված խոշոր և միջին կազմակերպություններից հավաքագրվող «Աշխատողների մասնագիտական ուսուցման մասին» պետական վիճակագրական հաշվետվության ամփոփ արդյունքների վրա: Ուսուցանվածների թվաքանակում ներառված են դիտարկվող ժամանակահատվածում մասնագիտական պատրաստում, վերապատրաստում անցած և որակավորումը բարձրացրած անձինք:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշների՝ 2015 թ. 367 հազար 527 աշխատողներից գործատուների հաշվին ուսուցանվել են միայն 19 հազար 298–ը: Ընդ որում՝ տղամարդիկ ավելի շատ են ուսուցանվել, քան կանայք. 2015 թ. դրությամբ ուսուցանված տղամարդկանց թիվը կազմում է 10 հազար 608, իսկ կանանցը՝ 8690: Նշենք, որ դրանից առաջ՝ 2013 և 2014 թթ.–ին, ուսուցանվողների թիվը ավելի շատ է եղել. համապատասխանաբար՝ 20 հազար 292 և 20 հազար 565:
Ի դեպ, նշված 19 հազար 298–ից մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են ստացել 17 հազար 395–ը: Սրանցից էլ առաջին անգամ ուսուցանվողները 3248–ն են, երկրորդ (հարակից) մասնագիտությամբ ուսուցանվողները 484–ն են, վերապատրաստվողները՝ 13 հազար 663, որակավորումը բարձրացնողները 1903: Ի դեպ, ուսուցանվածների մեկ երրորդը՝ 5066–ը, մինչև 30 տարեկաններն են եղել: Նշենք նաև, որ ստաժավորում անցած 458 անձանցից 13–ը արտասահմանում են կրթվել:
2015 թ. դրությամբ պետական հատվածում մասնագիտական ուսուցում անցել է 2512 մարդ: Այս թվից 37–ը աշխատում են արդյունաբերական ոլորտում, 20–ը՝ շինարարության, 504–ը՝ փոխադրումների, պահեստային տնտեսության, տեղեկատվության և կապի, 666–ը՝ ֆինանսական, անշարժ գույքի, գիտատեխնիկական գործունեության ոլորտում, իսկ 1285–ն էլ պետական կառավարման, կրթական, առողջապահական և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում:
Ոչ պետական հատվածի դեպքում արդյունաբերության ոլորտում ուսուցանում ստացածների թիվը կազմում է 3474, շինարարության ոլորտում՝ 397 և ամենից շատ՝ 5821 հոգի էլ ֆինանսական, անշարժ գույքի և գիտատեխնիկական ոլորտներում աշխատողներն են:
Դիտելով աշխատանքի շուկայի վիճակագրությունը՝ տեսնում ենք, որ ուսուցանվածների մեծամասնությունը հենց անմիջապես իրենց կազմակերպությունում են մասնագիտացել: Այսպես, ուսուցանվածների 69 տոկոսն է անմիջապես կազմակերպությունում ուսուցանվել, 27%–ը ուսումնական հաստատություններում են վերապատրաստվել, իսկ միայն 4%–ն էլ՝ արտասահմանում:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



