Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում աշխատողների միայն 5%–ն է վերապատրաստում ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գործատուի միջոցների հաշվին աշխատողների մասնագիտական ուսուցման վերաբերյալ տեղեկատվությունը հիմնված է ՀՀ ԱՎԾ մշտադիտարկման մեջ ընդգրկված խոշոր և միջին կազմակերպություններից հավաքագրվող «Աշխատողների մասնագիտական ուսուցման մասին» պետական վիճակագրական հաշվետվության ամփոփ արդյունքների վրա: Ուսուցանվածների թվաքանակում ներառված են դիտարկվող ժամանակահատվածում մասնագիտական պատրաստում, վերապատրաստում անցած և որակավորումը բարձրացրած անձինք:
 
 
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշների՝ 2015 թ. 367 հազար 527 աշխատողներից գործատուների հաշվին ուսուցանվել են միայն 19 հազար 298–ը: Ընդ որում՝ տղամարդիկ ավելի շատ են ուսուցանվել, քան կանայք. 2015 թ. դրությամբ ուսուցանված տղամարդկանց թիվը կազմում է 10 հազար 608, իսկ կանանցը՝ 8690: Նշենք, որ դրանից առաջ՝ 2013 և 2014 թթ.–ին, ուսուցանվողների թիվը ավելի շատ է եղել. համապատասխանաբար՝ 20 հազար 292 և 20 հազար 565:
 
Ի դեպ, նշված 19 հազար 298–ից մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են ստացել 17 հազար 395–ը: Սրանցից էլ առաջին անգամ ուսուցանվողները 3248–ն են, երկրորդ (հարակից) մասնագիտությամբ ուսուցանվողները 484–ն են, վերապատրաստվողները՝ 13 հազար 663, որակավորումը բարձրացնողները 1903: Ի դեպ, ուսուցանվածների մեկ երրորդը՝ 5066–ը, մինչև 30 տարեկաններն են եղել: Նշենք նաև, որ ստաժավորում անցած 458 անձանցից 13–ը արտասահմանում են կրթվել:
 
2015 թ. դրությամբ պետական հատվածում մասնագիտական ուսուցում անցել է 2512 մարդ: Այս թվից 37–ը աշխատում են արդյունաբերական ոլորտում, 20–ը՝ շինարարության, 504–ը՝ փոխադրումների, պահեստային տնտեսության, տեղեկատվության և կապի, 666–ը՝ ֆինանսական, անշարժ գույքի, գիտատեխնիկական գործունեության ոլորտում, իսկ 1285–ն էլ պետական կառավարման, կրթական, առողջապահական և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում:
 
 
Ոչ պետական հատվածի դեպքում արդյունաբերության ոլորտում ուսուցանում ստացածների թիվը կազմում է 3474, շինարարության ոլորտում՝ 397 և ամենից շատ՝ 5821 հոգի էլ ֆինանսական, անշարժ գույքի և գիտատեխնիկական ոլորտներում աշխատողներն են:
 
 
Դիտելով աշխատանքի շուկայի վիճակագրությունը՝ տեսնում ենք, որ ուսուցանվածների մեծամասնությունը հենց անմիջապես իրենց կազմակերպությունում են մասնագիտացել: Այսպես, ուսուցանվածների 69 տոկոսն է անմիջապես կազմակերպությունում ուսուցանվել, 27%–ը ուսումնական հաստատություններում են վերապատրաստվել, իսկ միայն 4%–ն էլ՝ արտասահմանում:

ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ադրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին Փաշինյանը երկու օրենք է պատրաստում ընդդեմ ԶԼՄ-ների և կուսակցությունների Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի Երևանի Ավան համայնքում ներկայացրեցի Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. Նարեկ ԿարապետյանՎեհափառի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, շարունակել՝ Փաշինյանը․ Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» անդամները մշտապես մասնակցում են կիրակնօրյա պատարագների, ժամերգությունների, և զորակցում անսասան մնացած հոգևորականներինԱռողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերը․ անպատրաստ բուժհաստատություններ, բարձր վճար. ՀայաՔվե Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյան․ «Հայրենիքը վտանգված էր, ամեն ինչ թողեցի և վերադարձա». «Ալֆա զրուցակից» Ժողովրդավարական արժեքների հիմնադիրները լռում են Եկեղեցու դեմ պետական ճնշման վտանգավոր ուղին Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ․ ինչպես նրան ուղղել հարցերՈւժեղ Հայաստանի տեսլականը պարզ, իրագործելի քայլերի ու երաշխավորված հաջողության մասին է. Մարիաննա ՂահրամանյանԿուսակցության ղեկավարը մեղադրել է իշխանություններին «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքը անտեսելու մեջ․ «Գլուխները ավազի մեջ են թաքցնում» Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե ՀովհաննիսյանՆարեկ Կարապետյանը շուտով հանրությանն է ներկայացնելու իրենց անվտանգային տեսլականը Հերքում17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորածԻնչ ուտել ցածր հեմոգլոբին ունենալու դեպքում. երկաթի վերականգնում փորձված մեթոդներովԿինը ծննդաբերել է խցանումների մեջ հայտնված մեքենայումՈսկու գները կրկին գերազանցել են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշըԳրիգորի Լեպսն ու Ավրորա Կիբան բաժանվել են ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Ճանապարհի համար աղոթք Ուկրաինայի հավաքականը հրաժարվել է Հայաստանի թիմի խաղացողների հետ ձեռքսեղմումից․ «Матч ТВ»Ուշադրություն վարորդներինԻրաքի խորհրդարանը երեքշաբթի կընտրի երկրի նախագահին․ նոր վարչապետ կդառնա Նուրի ալ-ՄալիկինԿարճաժամկետ սննդակարգը վարսակի հիման վրա բարելավում է խոլեստերինի մակարդակը եւ մետաբոլիզմը. Nature CommunicationsԻրանը երեք ամսով փակել է իր օդային տարածքը. «Дневник иранского журналиста» Թրամփը ՌԴ այցելելու հրավեր ունի, որը ստացել է դեռ Անքորիջում․ Ռյաբկով Ուիթքոֆը Պուտինի թարգմանչին անվանել է «լեգենդ՝ Երկրի լավագույն ձայնով» Հարավային Կորեայի նախկին վարչապետը վախճանվել է Վիետնամում գործնական ուղևորության ժամանակԱլիևի հայտարարությունը Հայաստանի տարանցիկ ուղու մասին քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները. ՍաակաշվիլիԲերանի խոռոչի մանրէները և ճարպակալումը. նշվել է նյութափոխանակության վրա ազդող անսպասելի գործոնըՀազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանՀայազգի հայտնի երգիչ Անդիի սրտառուչ գրառումը՝ Իրանի ցույցերի զոհերի առթիվԱլի Խամենեին տեղափոխվել է ստորգետնյա բունկերԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան ՍաղաթելյանՓրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 3:0«Մեր երեխաների ուղեղները չեն վաճառվում»: Մակրոնն արագացնում է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համարՀռոմի պապը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման համարLouis Vuitton-ը աճուրդի է հանել յուրօրինակ ֆուտբոլային ժամացույց Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն մտադիր չեն որևէ բան քննարկել Կայա Կալասի հետ. Պեսկով Իրաքը պատրաստվում է դատական կարգով հետապնդել Սիրիայից տեղափոխվող ԻԳԻԼ-ի զինյալներինԶինված միջադեպ՝ Գորիսում. սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ Իսրայելը 2025 թվականին ռազմական կարիքների համար ծախսել է 29 միլիարդ դոլար. TOI Աշխարհի ամենամեծ քիմիական BASF կոնցեռնը ԳԴՀ-ից փոխհատուցում է ստացել՝ ՌԴ-ում կորուստների համար