Հաշտեցման Դինքի ուղերձն այսօր առավել քան արդիական է. Օզդեմիր
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն ամփոփել է Կանադա կատարած այցը` անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օզդեմիրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նա մեծ պատիվ է համարել Կանադայում Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը: «Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ երկու միջոցառումների, որոնք նվիրված էին իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին: Հրանտի հաշտեցման ուղերձն այսօր առավել քան արդիական է: Թուրքական հասարակությունը պետք է հաղթահարի իր տարաձայնությունները, որպեսզի ի վերջո Հայաստանն ու Թուրքիան հաշտվեն»,- նշել է Օզդեմիրը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



